Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Գորիսում կառուցվել է Սրտաբանական կենտրոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում սրտաբանական կենտրոն է կառուցվել: «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտը հանդիսավորությամբ նշվել է հոկտեմբերի 16-ին:

 

Հիմնադրամի ծրագիրն ընդունելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գորիս էր ժամանել բարերարների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ հյուրերի մեծ պատվիրակություն: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը (ASAF) եւ Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոն նահանգի վարչակազմը դեռեւս մեկուկես տարի առաջ հանդես էին եկել բուժհաստատության կառուցման նախաձեռնությամբ:

 

Ծրագրի նվիրատուներից է նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Գումարի մի զգալի մասն էլ հատկացվել է ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանի կտակի համաձայն: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 432 միլիոն դրամ: Մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության միջոցներով հիվանդանոցը նաեւ կահավորվելու է, համալրվելու է բուժտեխնիկայով եւ սարքավորումներով:

Սկզբնաղբյուր. azg.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ